Պետերբուրգում հինգհարկանի շենք է հրդեհվել

Շենքը գտնվում է «Սևկաբել Պորտ» հանրային տարածքի հարևանությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի Վասիլեոստրովսկի շրջանում հրդեհ է բռնկվել վարչական շենքի 80 քմ մակերեսով տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱԻՆ-ի քաղաքային վարչությանը:
Նշվում է, որ Կոժեվեննայա լինիյա 34 հասցեում հրդեհի մասին հաղորդագրությունը ստացվել է 20:53-ին։
«5– հարկանի վարչական շենքի ձեղնահարկում այրվում է 80 քմ տարածք: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ԱԻՆ-ը` 9 միավոր տեխնիկայով և 38 փրկարարով:
Խոշոր հրդեհ Սանկտ Պետերբուրգում. փրկարարներից մեկը մահացել է
«Սևկաբել Պորտ» հանրային տարածքի մամուլի ծառայությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ հրդեհը հանրային հատվածում չէ։