Իրավիճակը չափազանց անկայուն է. Գրոսին` Զապորոժիեի ԱԷԿ-ի մասին

Ռաֆայել Գրոսի
Գրոսիի խոսքով՝ այդ փաստը խոսում է միջուկային անվտանգության շուրջ իրավիճակի անկայունության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ում էլեկտրաէներգիայի հետ կապված իրավիճակը չափազանց անկայուն է։ Այս հայտարարությունն արել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին։
«Կայանի արտաքին էլեկտրամատակարարման հետ կապված իրավիճակը մնում է ծայրահեղ խոցելի, ինչն ընդգծում է հարթակում միջուկային անվտանգության շուրջ իրավիճակի անկայունությունը», - ասել է Գրոսին:
Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:
Գրոսին հուսով է, որ մինչև տարեվերջ անվտանգության գոտի կստեղծվի Զապորոժիե ԱԷԿ-ի շուրջ
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։