Վանդալները հարձակվել են Հաագայում Բելառուսի դեսպանատան վրա

Նիդեռլանդներում հրաժարվել են Բելառուսի դեսպանությանը պաշտոնական մեկնաբանություն տալ։
Sputnik
Վանդալները հարձակվել են Հաագայում Բելառուսի դեսպանատան վրա, կոտրել են դիվանագիտական ներկայացուցչության ապակիները, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Նախորդ գիշեր անհայտ անձինք հարձակվել են Հաագայում Բելառուսի դեսպանատան վրա՝ սև ու կարմիր գրաֆիտիներով ներկելով շենքի պատերը։ Բացի այդ, կոտրվել են մի քանի ապակիներ։
Դեսպանատան աշխատակիցներն այժմ մաքրում են շենքի պատերը։ Նիդեռլանդներում հրաժարվել են Բելառուսի դեսպանությանը պաշտոնական մեկնաբանություն տալ։
Ինչպես գործակալությանը հայտնել է աշխատակիցներից մեկը, ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին, կատարվում է հետաքննություն։