Իսրայելը ևս 25 F-35 կործանիչներ կգնի ԱՄՆ-ից

F-35
Նախարարությունը գործարքը գնահատում է մոտ 3 մլրդ դոլար, ֆինանսավորումն ապահովում են ամերիկյան օգնության հիմնադրամները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ամերիկյան կառավարությունից ձեռք կբերի 25 F-35 կործանիչներ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Իսրայելի պաշտպանության նախարարությունը և Իսրայելի պաշտպանության բանակը ձեռք կբերեն երրորդ F-35 էսկադրիլիան՝ Lockheed Martin - ի արտադրության 25 ինքնաթիռ», - ասված է գերատեսչության ՝ սոցիալական ցանցերում տարածված հաղորդագրության մեջ:
Նախարարությունը գործարքը գնահատում է մոտ 3 մլրդ դոլար, ֆինանսավորումն ապահովում են ամերիկյան օգնության հիմնադրամները։
Նշվում է, որ այս ձեռքբերման հետ մեկտեղ Իսրայելի ՌՕՈւ-ն կունենա 75 սթելս-ինքնաթիռներ: