Ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովը Yerevan Fashion Week–ի շրջանակներում այցելել է Երևան և «Ինստագրամի» Stories բաժնում տեսանյութ հրապարակել Հանրապետության հրապարակից։
«Դե ինչ։ Կրկին խոսում է և ցույց է տալիս Երևանը։ Հայաստան։ Ախ, ինչպիսի գեղեցկություն։ Ես գտնվում եմ Երևանի կենտրոնում։ Նայեք այս գեղեցկությանը։ Աստված, ինչ գեղեցիկ է։ Իմ արձակուրդները սկսվեցին այս անհավանական երկրից, այս գեղեցկագույն քաղաքից։ Ինչպիսի եղանակ, ինչպիսի հիացմունք, ինչպիսի գեղեցկություն, արձակուրդներ հարազատների ու ինձ մոտ մարդկանց շրջապատում։ Որքան հիանալի է, երբ կյանքը հիասքանչ է», - տեսանյութում ասում է Կիրկորովը։
Նշենք նաև, որ Կիրկորովը անակնկալ կերպով հայտնվել է դիմահարդար Նատալի Տոնոյանի ծննդյան տարեդարձին։ Դիմահարդարի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է Ֆիլիպ Կիրկորովը երևանյան ակումբներից մեկում պարում։
«Այ սա անակնկալ էր», - հրապարակմանը կից գրել է դիմահարդարը։
Հավելենք, որ հուլիսի 1-ից 6-ը Հայաստանում առաջին անգամ նորաձևության շաբաթ է անցկացվում։ Yerevan Fashion Week–ի շրջանակներում ավելի քան 20 հայ դիզայներներ կցուցադրեն իրենց ոճային և ժամանակակից հավաքածուները: