Երևանի գրադարանները համալրվել են ավելի քան 12.5 հազար գրքերով

Գրքային ֆոնդը թարմացվել է երևանյան հինգ հրատարակչությունների աշխատանքներով:
Sputnik
Երևանի համայնքային գրադարանները համալրվում են նոր գրականությամբ: Այս տարի 482 անուն 12632 կտոր գիրք է ձեռք բերվել: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեում «Գրադարանների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում» ծրագրով նախատեսվել է կրկնակի՝ 40 մլն դրամ։ Նշվում է, որ հայ և արտասահմանյան դասական գործերի նոր հրատարակություններ, մասնագիտական ու մանկական, նաև ժամանակակից հեղինակների ամենապահանջված գրքերն արդեն գրադարարններում են: Գրքերն ընտրվել են՝ հաշվի առնելով ընթերցողների պահանջները:
ՀՀ նախագահի աշխատակազմը գրքեր է նվիրել մարզային գրադարաններին
Գրքային ֆոնդը թարմացվել է երևանյան հինգ հրատարակչությունների աշխատանքներով: Ներկայում իրականացվում են ծրագրեր՝ համայնքային գրադարանները «ԷԼԳՐԱԴ» էլեկտրոնային կառավարման համակարգում ներառելու, գրադարաններում տեղեկատվական, մշակութային, կրթական պահանջարկ ունեցող լրացուցիչ ծառայությունների մատուցման հնարավորություններ ստեղծելու նպատակով։