ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ ուղևորներից մեկը մահացել է

Ավտոմեքենան գլորվելով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի փոսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Սյունիքում` Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին, այսօր առավոտյան ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է հուլիսի 1-ին` ժամը 06։36-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1991 թ․) գլորվելով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի փոսում․ ուղևորներից մեկը մահացել է, իսկ ուղևորներ Ա․ Մ․-ն (ծնված 1990թ․) և Խ․ Մ․-ն (ծնված 1988 թ․) տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Ավանում «Honda»–ն բախվել է բեռնատարին, որն էլ վրաերթի է ենթարկել մայր ու որդի հետիոտների