Լոռու մարզում ալերգիայի հետևանքով 36-ամյա տղամարդ է մահացել

Ոստիկաններ
Տղամարդու մահից 1-1,5 ժամ առաջ էլ ալերգիայից մահացել է նրա տատիկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Երեկ «Ստեփանավան» բժշկական կենտրոնում Կվինկեի այտուցի (ալերգիա) հետևանքով առաջացած շնչառական ուղիների ամբողջական խցանման և սրտի կանգի հետևանքով 36–ամյա տղամարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տաշիր քաղաքի բնակիչ 36-ամյա Գևորգ Մարդոյանն է:

Նա աշխատում էր ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակում որպես պարեկ։
Կայքը գրում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, նրա մահից 1-1,5 ժամ առաջ էլ ալերգիայից տանը մահացել է նրա տատիկը:
Դատաբժշկի նախնական եզրակացությունների համաձայն՝ տատիկի և թոռան դիակների արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ: Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ ուղևորներից մեկը մահացել է