Երիտասարդական ԵԱ. Հայաստանը ներկայացնող ըմբիշներից 4-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ

Ըմբիշներից մեկը` Մուշեղ Մկրտչյանը, հաղթել է ադրբեջանցի մրցակցին։
Sputnik
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող ազատոճային ըմբիշներից 4-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Ըստ հաղորդագրության` կիսաեզրափակիչում մրցագորգ դուրս կգան Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (70կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) և Կնյազ Իբոյանը (92 կգ):
Ֆեդերացիան նաև մի տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Մուշեղ Մկրտչյանը հաղթում Ադրբեջանը ներկայացնող Տիմուր Գուլմագոմեդովին։
Մուշեղ Մկրտչյանը կիսաեզրափակիչում մրցելու է ուկրաինացի Իվան Չորնոհուզի հետ։ Լևիկ Միքայելյանը գոտեմարտելու է ռումինացի Բեժամին Բոժտեի հետ, Կնյազ Իբոյանը եզրափակիչի ուղեգիրը վիճարկելու է բուլղարացի Սալի Սալիևի հետ, իսկ Հայկ Պապիկյանը` Ավստրիան ներկայացնող Մուհամադ Ինշապիևի հետ։
Այսօր 97 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանը բրոնզե մեդալը վիճարկելու է վրացի Նիկա Պանցուլայայի հետ, 65 կգ քաշային կարգում էլ երրորդ տեղի համար Անդրանիկ Ավետիսյանը ուժերն է չափելու ռումինացի Դանիել Սանդուի հետ, իսկ 79 կգ քաշային կարգում Նարեկ Գրիգորյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է բուլղարացի Ռադոմիր Ստոյանովի հետ։
Հիշեցնենք, որ ըմբշամարտի երիտասարդական ԵԱ-ն մեկնարկել է հունիսի 26-ին և կտևի մինչև հուլիսի 2-ը:
ՖԻԴԵ–ի լավագույնների աղյուսակում 5 հայ շախմատիստ է ընդգրկվել