Երիտասարդական ԵԱ. հայ ըմբիշներից 3–ը կպայքարեն բրոնզե մեդալների համար

Անդրանիկ Ավետիսյան
Նարեկ Գրիգորյանն ու Գուրգեն Սիմոնյանը սփոփիչ գոտեմարտեր անցկացրին և հաղթեցին մրցակիցներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանը ներկայացնող ազատոճային ըմբիշներից 3-ը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում կպայքարեն Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալների համար:
65 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում կմրցի ռումինացի Դանիել Սանդուի հետ:
79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանն ու 97 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանը սփոփիչ գոտեմարտեր անցկացրին: Գրիգորյանը հաղթեց Սերբիայի ներկայացուցիչ Կովայ Հավաջին (10:0), իսկ Սիմոնյանը՝ բուլղարացի Յանիսլավ Դիմիտրովին (14:4):
Հիշեցնենք, որ ըմբշամարտի երիտասարդական ԵԱ-ն մեկնարկել է հունիսի 26-ին և կտևի մինչև հուլիսի 2-ը:
ՖԻԴԵ–ի լավագույնների աղյուսակում 5 հայ շախմատիստ է ընդգրկվել