Չինաստանի քիմիական գործարաններից մեկում պայթյուն է որոտացել. տեսանյութ

Դեռ հայտնի չէ, թե պայթյունի պահին քանի մարդ է եղել ձեռնարկությունում։
Sputnik
Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Ցզյանսի նահանգի Գուսի շրջանի քիմիական գործարանում պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Զոհերի մասին տվյալներ չկան։
Պայթյունը գրանցվել է այսօր` տեղական ժամանակով 0:00-ին, «Jiangxi Qiantai New Materials» ընկերության գործարանում։
Դեռ հայտնի չէ, թե այդ պահին քանի մարդ է եղել ձեռնարկությունում։
Անկարայում պայթյուն է որոտացել հրթիռներ արտադրող գործարանում. տեսանյութ
Դեպքի վայրում աշխատում են հրշեջները, փրկարարներն ու իրավապահ մարմինների աշխատակիցները, պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ, Կատարվում է հետաքննություն:
Չինաստանի ռեստորաններից մեկում հզոր պայթյուն է որոտացել․ ավելի քան 30 մարդ է մահացել