Ես սպանվել եմ Ռժևի մերձակայքում. 2020–ի այս օրը հուշարձան բացվեց խորհրդային զինվորի պատվին

Ռժևի մերձակայքում տեղի ունեցած մարտերը Հայրենական մեծ պատերազմի ընթացքում ամենաարյունալի մարտերից էին։
Sputnik
2020 թվականի հունիսի 30-ին ի պատիվ խորհրդային զինվորի կանգնեցվեց Ռժևի հուշահամալիրը։
Այն բացեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Ռուսաստանն ու Բելառուսը հուշահամալիրը կառուցում էին համատեղ. գումարի մի մասը հատկացվել է Միութենական պետության բյուջեից։
Հայրենականի վետերաններ Ռոզալյա Աբգարյանին և Ներսես Սիմոնյանին ավտոմեքենաներ են նվիրել
Շուրջ 25 մետր բարձրությամբ բրոնզաձույլ զինվորի արձանը տեղադրված է դրա համար հատուկ լցրած տասմետրանոց հողաթմբի վրա։
Պողպատե սալիկների վրա անմահացրել են հայրենիքի պաշտպանների անունները։
Նշենք, որ Ռժևի մերձակայքում տեղի ունեցած մարտերը Հայրենական մեծ պատերազմի ընթացքում ամենաարյունալի մարտերից էին։
1942 թվականի հունվարի 8-ին սկսված Ռժևի ճակատամարտն ավարտվեց 1943 թվականի մարտի 31-ին։
Առավոտյան 4-ին Երևանում հարգեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը