Ավանում «Honda»–ն բախվել է բեռնատարին, որն էլ վրաերթի է ենթարկել մայր ու որդի հետիոտների

Իրավապահները պարզում են մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Այսօր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանի Ավան վարչական շրջանում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ Առավոտյան ժամը 10։25-ի սահմաններում Բաբաջանյան փողոցում «Honda» մակնիշի ավտոմեքենան բախվել է առջևով ընթացով բեռնատարին։
Բախման հետևանքով բեռնատարն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մայր ու որդի հետիոտներին։
Վրաերթի ենթարկվածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Գյումրիում մահվան ելքով վրաերթ է եղել. 48-ամյա վարորդը եղել է ոչ սթափ
Վարորդները սթափության քննություն են անցել, նրանք եղել են սթափ վիճակում։
Իրավապահները պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։