ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր մասնակցել է Հայաստանում Shell ապրանքանիշի առաջին բենզալցակայանի բացման արարողությանը։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Վահան Քերոբյանը Shell-ի բենզալցակայանի բացմանը
© Sputnik / Aram Nersesyan
«Սա միայն բենզալցակայան չէ, սա նոր մշակույթ է։ Shell-ն իր պրոդուկտների որակով և ծառայությունների մակարդակով կփոխի Հայաստանում բենզալցակայանների ոլորտում մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկը։ Մենք կտեսնենք որակական փոփոխութուն ընդհանուր շուկայում», ֊ նշել է Վահան Քերոբյանը։
Վահան Քերոբյանը Shell-ի բենզալցակայանի բացմանը
© Sputnik / Aram Nersesyan
Նշենք, որ Shell-ն էներգետիկ և նավթաքիմիական գլոբալ ընկերությունների խումբ է: Ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչը Հայաստանում «Ռոյալ Օյլ» ՍՊԸ-ն է, որը Shell-ի հետ համագործակցությամբ առաջիկա 5 տարիների ռազմավարության շրջանակում ծրագրում է հանրապետության տարբեր հատվածներում բացել շուրջ 25 Shell բենզալցակայան` նպատակ ունենալով ստեղծել նոր սերնդի բենզալցակայանների ցանց։