Պայթյուն է եղել Երևան-Մեղրի ճանապարհի գազալցակայաններից մեկում, կա տուժած. լրացված

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Պայթյուն է տեղի ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ ավտոգազալցակայաններից մեկում, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ պայթյունի ահազանգը Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է այսօր ժամը 19:43-ին։
Պայթյուն է եղել Երևանի Շինարարների փողոցի էլեկտրական ենթակայանում. կա տուժած
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ավելի ուշ ՆԳՆ–ից հայտնեցին, որ նախնական տվյալներով` պայթել է գազի գլանատակառը, պայթյունը տեղի է ունեցել Մխչյան գյուղի մոտակայքում։
Պայթյուն գազալցակայանում
Պայթյունը եղել է առանց հրդեհի բռնկման: Տուժածը հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ:
Պայթյուն գազալցակայանում