ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի արդյունքը կլինի Ուկրաինային տրվող օգնության ծանրակշիռ փաթեթը. Պետդեպ

Մեթյու Միլերն ասել է` ինչ է իրենից ենթադրում այդ փաթեթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Վիլնյուսում ՆԱՏՕ–ի առաջիկա գագաթնաժողովի արդյունքը կդառնա Ուկրաինային տրամադրվելիք աջակցության մեծ փաթեթը։ Այս մասին հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Գագաթնաժողովից հետո կտեսնեք ՆԱՏՕ–ի կողմից Ուկրաինային տրամադրվելիք ծանրակշիռ աջակցությունը։ Այն ներառելու է ամերիկյան օգնությունը», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Միլլերը հավելել է, որ խոսքն ինչպես քաղաքական աջակցության մասին է, այնպես էլ գործնական միջոցների։
Մամուլի քարտուղարի խոսքով` գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն նաև Ռուսաստանում տիրող «վերջին մի քանի օրերի իրադարձությունները»։
ՆԱՏՕ–ին Ուկրաինայի անդամակցության հարցը պետք է պարզեցնել. Բրիտանիայի պաշտպանության նախարար