ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Կրակովում ընթացող Եվրոպական 3-րդ խաղերի շրջանակում ընթացող թեքբոլի տղամարդկանց մենախաղերում Հայաստանը ներկայացնող Գոռ Սարգսյանը մեկ հաղթանակ է տարել և մեկ պարտություն կրել։
Գոռ Սարգսյան
© Sputnik / Asatur Yesayants
Առաջին խաղում F խմբում հանդես եկող մարզիկը երկու սեթում հաղթել է Ավստրիան ներկայացնող Բենեդիկտ Վելենհոֆին:
Գոռ Սարգսյան
© Sputnik / Asatur Yesayants
Երկրորդ խաղում նա համառ պայքարում զիջել է դանիացի Բրայան Թոմսենին։
Հունիսի 30-ին հայ թեքբոլիստները հանդես կգան տղամարդկանց, ինչպես նաև խառը զույգերով:
Գոռ Սարգսյան
© Sputnik / Asatur Yesayants
Հիշեցնենք, որ Կրակովի Եվրոպական խաղերին մասնակցում են 49 երկրների ավելի քան 7000 մարզիկներ: Հայաստանը խաղերին ներկայացնում են 57 մարզիկներ 9 մարզաձևերում ՝ աթլետիկա, բռնցքամարտ, թաեքվոնդո, թեքբոլ, կարատե, հրաձգություն, Ջրացատկ, Մուայ Թայ և սուսերամարտ: