ԵՄ առաքելությունը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանին ամենօրյա պարեկության մասին

Արխիվային լուսանկար
Զեկույցները նպաստում են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին, կարծում են առաքելությունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանի ամենօրյա պարեկության մասին:
«Մենք ամեն օր Հայաստանի տարածքում պարեկություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին մոտ` դեպի Լաչինի միջանցք, որպեսզի Բրյուսելին զեկուցենք անվտանգության ոլորտում իրավիճակի զարգացման մասին»,- ասված է Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Առաքելությունից նշել են, որ իրենց անաչառ հաշվետվությունները (EUMA) նպաստում են Հարավային Կովկասում ԵՄ-ի կողմից առաջ տարվող խաղաղության գործընթացին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ առաքելությունն օպերատիվ նոր կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում:
Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` 100 հոգուց բաղկացած և երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին: