ԴՕՍԱԱՖ–ի շենքի մի մասը կտրամադրվի ՊՆ ավիացիոն ինստիտուտին

Արխիվային լուսանկար
ԴՕՍԱԱՖ–ին կտրամադրվի նույն շենքում գտնվող 307.6 քառ. մետր մակերեսով մեկ այլ տարածք, որը հաշվառված է ՊՆ–ի հաշվեկշռում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության շենքի մի մասը կտրամադրվի ՊՆ ավիացիոն ինստիտուտին։
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտա 73 շենքի 4/1 շինություն հասցեում գտնվող վարչական շենքի 4-րդ հարկի մի մասը ՊՆ–ին կհանձնվի նվիրատվությամբ։ Նպատակը ավիացիոն ինստիտուտի տարծքի ընդլայնումն է, քանի որ շենքը գտնվում է ինստիտուտին կից։
Նվիրատվությամբ տրամադրվող տարածքի մակերեսը 388.54 քառ. մետր է։
Դրա փոխարեն ԴՕՍԱԱՖ–ին կտրամադրվի նույն շենքում գտնվող 307.6 քառ. մետր մակերեսով մեկ այլ տարածք, որը հաշվառված է ՊՆ–ի հաշվեկշռում։