Ամիսը կավարտվի անձրևներով. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը, հուլիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում, հուլիսի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
Հաղորդագրության համաձայն` հունիսի 29–ից հուլիսի 1-ը հանրապետության առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։
Հուլիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի արևմտյան 3-6 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում այսօր և վաղը, ինչպես նաև հուլիսի 1-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Հուլիսի 1-ի ցերեկը, 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կուրիլյան կղզիներում Էբեկո հրաբուխը 3 կմ բարձրությամբ մոխիր է արտանետել