ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Ամերիկյան Տեխաս նահանգում անոմալ շոգի պատճառով 9 մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Նշվում է, որ մահերն արձանագրվել են անցած 8 օրվա ընթացքում։ Բժիշկները կարծում են, որ դրանցից կարելի էր խուսափել, եթե նրանք հետևեին իրեն առողջությանն ու մասնագետների խորհուրդներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ 90 միլիոն ամերիկացիներ վտանգի մասին նախազգուշացում են ստացել բարձր ջերմաստիճանի և խոնավության պատճառով։ Տեխասում էլեկտրաէներգիայի սպառման ծավալը ռեկորդային ցուցանիշների է հասել։
Նշենք, որ հունիսի 27-ին ԱՄՆ-ի որոշ շրջաններում ջերմաստիճանի ռեկորդներ են գրանցվել` հասնելով 43 աստիճանի: