ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի հետ երկաթուղային կապի ապահովման հարցը

Երկաթգիծ
Երկաթուղու աբխազական հատվածը դադարել է գործել վրաց-աբխազական պատերազմից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային կապն ապահովելու համար աբխազական երկաթուղու բացման հեռանկարների մասին հարցը:
«Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք նախանշված մասշտաբային «ճանապարհային քարտեզը» (եթե կարելի է այդպես ասել) իրագործելու համար։ Դա կապված է թե՛ պետությունների ղեկավարների մակարդակով ստորագրված փաստաթղթերի, թե՛ համապատասխան հանձնաժողովների հետ, որոնք աշխատում են մեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների հովանու ներքո»,-ասել է Զախարովան։
Նրա խոսքով` գրեթե ամենօրյա ռեժիմով ամեն ինչ արվում է դրա իրականացման համար։ Երկաթուղու աբխազական հատվածը դադարել է գործել վրաց-աբխազական պատերազմից հետո։ Առաջին անգամ Աբխազիայի տարածքով ճանապարհի ապաշրջափակման հարցը քննարկվել է դեռևս 2003 թվականին Սոչիում Վլադիմիր Պուտինի, Էդուարդ Շևարդնաձեի և Գենադի Գագուլիայի հանդիպման ժամանակ: Այն ժամանակ կողմերը պայմանավորվել էին հանձնաժողով ստեղծել, ստուգել ճանապարհների վիճակը, գնահատել վերականգնման արժեքը։ Աշխատանքներում ներգրավվել էր նաև հայկական կողմը։
Երևանը Բաքվին առաջարկում է միջազգային «մաքսավորների» մոդելը, որը Թբիլիսիում չստացվեց
Սակայն մասնակիցներն այդպես էլ չկարողացան պայմանավորվել, թե ով պետք է ներդրումներ կատարի և ինչպես են բաշխվելու երկրների միջև բեռնափոխադրումների հոսքից ստացվող միջոցները։
Իրանով դեպի Հնդկաստան. 1,5 դար անց Ռուսաստանը վերականգնում է երկաթուղային նախագիծը