Փարիզում անկարգություններ են սկսվել ոստիկանների կողմից դեռահասի սպանության պատճառով

Ոստիկանությունը սկզբում պնդում էր, որ դեռահասի ավտոմեքենան բախվել է ոստիկանների ծառայողական մոտոցիկլետին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Փարիզի մի քանի արվարձաններում գիշերը անկարգություններ են սկսվել ոստիկանների կողմից դեռահասի սպանության պատճառով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BFM TV հեռուստաալիքը:
«17-ամյա Նաելի մահից հետո գիշերը լարված է եղել Փարիզի արվարձաններում։ Դեռահասը մահացել է Նանտերում` մոտ տարածությունից ոստիկանի կրակոցից, քանի որ հրաժարվել է կատարել ոստիկանի պահանջները»,– ասված է հրապարակման մեջ:
Ոստիկանության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն` արդեն ձերբակալվել է 24 մարդ։
Նշվում է, որ երիտասարդը զոհվել է հունիսի 27-ի առավոտյան Nanterre-Préfecture Էքսպրես-մետրոյի կայարանի մոտ:
Ոստիկանությունը սկզբում պնդում էր, որ նրա մեքենան բախվել է ոստիկանների ծառայողական մոտոցիկլետներին։
Ֆրանսիայում անկարգություններ են սկսվել Մարոկկոյի հավաքականի պարտությունից հետո
Սակայն սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ երկու ոստիկաններից մեկը նշանառության տակ է պահում վարորդին, այնուհետև կրակում, երբ նրա մեքենան կրկին շարժվում է տեղից։ Մի քանի տասնյակ մետր անց դեռահասի մեքենան բախվում է սյանն ու կանգնում։ Նաելը մահացել է կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Ոստիկանը ձերբակալվել է դիտավորյալ սպանության համար։
Նշվում է, որ անկարգությունների ընթացքում 25 ավտոմեքենա է վնասվել, մի շարք վարչական շենքեր են հրկիզվել։ Ցուցարարները ջարդել են ոստիկանության և հրշեջ ծառայության ավտոմեքենաներ, իսկ փողոցներում աղբամաններից բարիկադներ են հայտնվել: