Կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում. եղանակի տեսություն

Արխիվային լուսանկար
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 30-32, երեկոյան՝ 23-25 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 28-30-ը, հուլիսի 1-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եղանակի տեսություն
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հունիսի 28-ի երեկոյան ժամերին հնարավոր է, հունիսի 29-30-ի և հուլիսի 1-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 30-32, երեկոյան՝ 23-25 աստիճան։