ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Տյումենում Հայաստանի պատվավոր հյուպատոս Աբրամ Հովեյանը Հայրենական Մեծ պատերազմի հայ վետերաններ Ռոզալյա Աբգարյանին և Ներսես Սիմոնյանին ավտոմեքենաներ է նվիրել:
Հայրենականի վետերաններ Ռոզալյա Աբգարյանին և Ներսես Սիմոնյանին ավտոմեքենաներ են նվիրել
© Photo : Посольство Армении в России
Հովեյանը շնորհավորել է Աբգարյանին 100-ամյա հոբելյանի առթիվ և նրան ավտոմեքենա է նվիրել: Նա Տյումենում էր գտնվում մարշալ Բաղրամյանի արձանի բացման կապակցությամբ։
Հյուպատոսն իր երախտիքի և երախտագիտության խոսքն է հայտնել պատերազմի տարիներին կատարած սխրանքների, Հայրենիքի բարօրության համար երկարամյա անձնվեր աշխատանքի համար:
Ավելի վաղ Հայաստանի վետերանները մեկնել էին ՌԴ մայրաքաղաք՝ ներկա գտնվելու Կարմիր հրապարակում Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակին նվիրված շքերթին։
Հայրենականի վետերաններ Ռոզալյա Աբգարյանին և Ներսես Սիմոնյանին ավտոմեքենաներ են նվիրել
© Photo : Посольство Армении в России