Ավտովթար Ափնագյուղում․ կան տուժածներ

Տուժածները հոսպիտալացվել են Ապարան քաղաքի բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ Արագածոտնի մարզի Ափնագյուղ գյուղում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով կա 2 տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Այսօր` ժամը 15:15-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ափնագյուղ գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1986 թ.) և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։
Ափնագյուղի վթարը
Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել տեղի ուժերով։
Տուժածները հոսպիտալացվել են Ապարան քաղաքի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։
Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով