«Գլխավոր խնդիրն էր` փորձել բանակը դարձնել հիմնական մեղավորը, մնացածը տեխնիկայի հարց է` մանավանդ Նիկոլ Փաշինյանի պարագայում։ Ամեն դեպքում, նա մանիպուլյացիայի բավականին լուրջ վարպետ է և տիրապետում է այդ արվեստի բոլոր մանրամասներին թե՛ հռետորաբանության, և թե՛ տեխնիկայի տեսանկյունից։ Այս առումով` այն, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը խոսում էր, ընդամենը նրա ծրագրի դետալային իրականացումն էր»,–ասաց փորձագետը։
«Ինձ համար ամենաանսպասելին իր ելույթում այն հայտարարությունն էր, որ ինքը կասկածներ է ունեցել, թե իրեն իշխանությունը հանձնում են, որովհետև տարածքներ հանձնելու ժամանակն էր գալիս։ Սա շատ թափանցիկ ակնարկ էր, ըստ էության` փորձ էր հասկացնելու, թե իբր իր «գրպանն են գցել» այս ամենը։ Սա նույն թեզն է, որ իբր նախկինները ամեն ինչ ստորագրել էին, ամեն ինչ տվել էին, ամեն ինչ որոշվել էր մինչ իր ղեկավարման ժամանակը, իսկ երբ ինքը եկավ, խեղճ տղա էր, ամեն ինչ իր գրպանը գցեցին»,–ասաց Հակոբյանը։