ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 10։00-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ կամրջի տակ տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու պարեկները կարջի վրա հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, վարորդական իրավունքի վկայական, բանկային քարտեր, նոթատետր և գլխարկ, իսկ կամրջի տակ` դիակ։
Կան կասկածներ, որ այդ ամենը պատկանել է մահացածին, որը նշված իրերը թողել է կամրջի վրա և նետվել։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու դատական բժիշկը։ Ոստիկանությունը փորձում է պարզել մահացած ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածն աշխատում է «Armobil Security Service» ընկերությունում. Նրա հագին այդ ընկերության տարբերանշանով վերնաշապիկ է եղել։
Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Աբովյանի քննչական բաժնում։