Միրզոյանը, Բլինկենն ու Բայրամովը անդրադարձել են չլուծված հարցերին

Միրզոյանը, Բլինկենն ու Բայրամովը անդրադարձել են չլուծված հարցերին
Դրան նախորդել էր Միրզոյան–Բլինկեն հանդիպումը, որտեղ քննարկվել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Վաշինգտոնում կայացել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
«ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է չլուծված հարցերին, որոնց կարգավորումն առանցքային է տարածաշրջանում խաղաղության համար: Նա վերահաստատել է այդ ուղղությամբ աշխատելու Հայաստանի կամքը ՝ ընդգծելով կողմերի պարտավորությունները»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Վաշինգտոն է մեկնել հունիսի 25-ին։ Արդեն տեղի է ունեցել նաև Միրզոյան–Բլինկեն հանդիպումը, որտեղ քննարկվել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը։
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների վաշինգտոնյան հանդիպումը նախապես ծրագրված էր հունիսի 12–ին։ Բայց այն հետաձգվեց ադրբեջանական կողմի խնդրանքով։