Խաղաղօվկիանոսյան նավատորմի ծովային հետևակայինները ԴԺՀ-ում ամերիկյան զրահամեքենա են գրավել

Նման զրահամեքենաներ սովորաբար կիրառում են հետևակի և զինամթերքի տեղափոխման համար։
Sputnik
Խաղաղօվկիանոսյան նավատորմի ծովային հետևակի 40-րդ բրիգադի զինծառայողները Նովոդոնեցկի մերձակայքում գրավել են Ուկրաինայի ԶՈւ–ին պատկանող Oshkosh ամերիկյան ընկերության զրահամեքենան։ ՌԴ ՊՆ–ի ներկայացրած տեսանյութում երևում է` ինչպես է զրահամեքենան պայթում ականի վրա։
Մեքենայի առջևի մասում բեկորների համար պաշտպանիչ կտոր է դրված, համարների վրա` եռաժանի։ Մեքենայի սրահում օտար լեզվով բուժօգնություն ցուցաբերելու հրահանգների թերթիկ կա։
«Նման զրահամեքենաներ սովորաբար կիրառում են հետևակի (բեռնաթափքում ևս առնվազն 6 հոգի կարող է տեղավորվել) և զինամթերքի համար», – ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
ՊՆ–ն պարզաբանել են, որ ավարը հաջողվել է վերցնել ԴԺՀ–ի և Զապորոժիեի մարզի սահմանային շփման գծում։ «ՌԴ զինծառայողները կարողացել են պաշտպանել այդ փոքր, բայց ռազմավարական կարևոր պլացդարմը, թեև հեշտ չի եղել այդ մարտը, ստիպված են եղել կռվել վարձկանների վաշտի և արևմտյան տեխնիկայի շարասյուների դեմ։ Բայց մեր մարտիկները պատրաստ էին պաշտպանության», – եզրափակել է գերատեսչությունը։