Իրանում ավազամրրիկ է մոլեգնում. տուժածների թիվը գերազանցել է 1000-ը

Փոթորիկ
Իրանի նահանգի ճգնաժամային շտաբի ղեկավարի խոսքով՝ 913 մարդ ամբուլատոր բուժօգնություն է ստացել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Իրանի հարավ-արևելքում` Սիստան և Բելուջիստան նահանգում, ավազամրրիկի պատճառով ավելի քան 1000 մարդ է հոսպիտալացվել: Տեղեկությունը հայտնում է նահանգի ճգնաժամային շտաբի գլխավոր ղեկավար Մաջիդ Մոհեբին։
«Վերջին օրերի փոթորկի պատճառով 1059 բնակիչ է տեղափոխվել հիվանդանոց», – ասել է նա:
Մոհեբիի խոսքով՝ նրանցից 913-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել, 145-ը դեռ բուժկենտրոններում են:
Նշենք, որ Սիստան և Բելուջիստան նահանգում քամու արագությունը հասել է 30 մ/վ-ի։
Հորդառատ անձրևների պատճառով Ադանայի փողոցները գետերի են վերածվել. տեսանյութ
Նահանգի իշխանությունը բնակիչներին խորհուրդ է տվել նախազգուշական միջոցներ ձեռնարկել, խուսափել անկարևոր ուղևորություններից և բաց տարածքում տեղաշարժվելուց: Սա հատկապես վերաբերում է քրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցող քաղաքացիներին, երեխաներին և տարեց քաղաքացիներին: Եղանակային աղետների կառավարման կենտրոնի մասնագետների խոսքով՝ ավազամրրիկը նահանգում կշարունակվի մինչև շաբաթվա վերջ:
«Տիտանիկի» անեծքը. արդյոք այն չի՞ կորցրել ուժը նաև մեր օրերում