Կան ՔՊ–ականներ, որոնց և՛ հոգեհանգստին կգնամ, և՛ հուղարկավորությանը. Թովմասյան

Թովմասյանն ընդգծեց, որ Վիգեն Խաչատրյանի հետ մտերիմ հարաբերություններ չի ունեցել, հետևաբար իր անձնական որոշումն է եղել հուղարկավորությանը չմասնակցելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Չի կարելի ընդդիմադիրների կողմից Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին չմասնակցելը դարձնել քաղաքական թիվ մեկ խնդիր այն դեպքում, երբ Արցախը հումանիտար ճգնաժամում է գտնվում, սահմանինկան լրջագույն խնդիրներ։Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասաց Աժ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«ժողովուրդ, դա՞ է մեր երկրի պրոբլեմը, եթե ես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ եմ, բոլոր թաղումներին պետք է մասնակցե՞մ»,–ասաց Թովմասյանը։
Անձամբ իր կողմից իշխանական պատգամավորի հոգեհանգստին չմասնակցելը Թովմասյանը մեկնաբանում է այսպես.
«Սրիկան դուք եք». Հայկ Կոնջորյանը` Սեյրան Օհանյանին
«Ես գնում եմ, սովորաբար, մարկանց հուղարկավորություններին և հոգեհանգստի արարողություններին, որոնց ճանաչում եմ, մտերիմ եմ կամ ընտանիքի անդամների հետ ունեմ մտերիմ հարաբերություններ։ Ես երբեք Վիգեն Խաչատրյանի հետ չեմ ունեցել մտերիմ հարաբերություններ, և դա իմ անձնական որոշումն էր` մասնակցել, թե ոչ։ Կան ՔՊ–ականներ, որոնց հետ, եթե Աստված մի արասցե, մի բան պատահի,երկու առիթին էլ կգնամ` և՛ հուղարկավորությանը, և՛ հոգեհանգստին»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նշենք, որ հունիսի 21–ին 72 տարեկան հասակում սրտամկանի ինֆարկտից մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Ընդդիմությունը չէր մասնակցել նրա հոգեհանգստին և հուղարկավորությանը։