1945 թվականի հունիսի 26-ին Սան Ֆրանցիսկոյում կայացած համաժողովում ստորագրվեց Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը։ Փաստաթուղթը ստորագրեցին աշխարհի 50 երկրի ներկայացուցիչներ։
Նույն թվականի հոկտեմբերի 24-ին փաստաթուղթն ուժի մեջ մտավ։ Աշխարհում այս օրը նշվում է որպես Միավորված ազգերի կազմակերպության օր:
Համաժողով հրավիրելու որոշումը կայացվել էր Յալթայում Իսոիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի և Ունիսթոն Չերչիլի հանդիպման ժամանակ: Ստալինը պնդել էր, որ ԽՍՀՄ-ի հետ ՄԱԿ-ի կազմ մտնեն Բելառուսական և Ուկրաինական ԽՍՀ-ները` որպես Հայրենական մեծ պատերազմի ժամանակ առավել տուժած հանրապետություններ։
Այժմ համաշխարհային կազմակերպությանն անդամակցում է 193 երկիր։
ՄԱԿ-ի գլխավոր խորհրդակցական, ներկայացուցչական մարմինը Գլխավոր վեհաժողովն է։
ՄԱԿ-ի գլխավոր խորհրդակցական, ներկայացուցչական մարմինը Գլխավոր վեհաժողովն է։