Հրդեհ է բռնկվել Դոնի Ռոստովի կենդանաբանական այգում

Ռուսական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ մարդկանց և կենդանիների տարհանում է ընթանում։
Sputnik
Դոնի Ռոստովի կենդանաբանական այգում հրդեհ է բռնկվել, փրկարարները մեկնել են դեպքի վայր: Այս մասին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչության ներկայացուցիչը:
«Հրդեհի մասին ահազանգով մեկնել ենք կենդանաբանական այգի», - ասել է նա նա:
Ռուսական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ մարդկանց և կենդանիների տարհանում է ընթանում։
Թբիլիսիի կենդանաբանական այգում հրդեհ է բռնկվել
Ռոստովի կենդանաբանական այգին խոշորագույններից մեկն է Ռուսաստանում և Եվրոպայում, այն զբաղեցնում է գրեթե 57 հեկտար տարածք, ինչը, օրինակ, երկուսուկես անգամ ավելին է, քան Մոսկվայի կենդանաբանական այգին:
Ռոստովի կենդանաբանական այգում պահվում են 400 տեսակի մոտ 5 հազար կենդանիներ։ 30 տեսակն ընդգրկված է Ռուսաստանի Կարմիր գրքում: