Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններն ԱՄՆ-ում կտևեն մինչև հունիսի 29-ը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ. Արխիվային լուսանկար
Վաշինգտոնը դեռ կարծում է, որ երկու երկրների միջև խաղաղությունը «հասանելի է»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք ակնկալում ենք, որ բանակցությունները կսկսվեն երեքշաբթի և կշարունակվեն մինչև հինգշաբթի: Պետքարտուղար Բլինկենը կհանդիպի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Մենք վստահ ենք, որ խաղաղությունը հասանելի է: Երկխոսությունը չլուծված խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է»,- ասել է Միլլերը։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Վաշինգտոն է մեկնել հունիսի 25–ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների վաշինգտոնյան հանդիպումը նախապես ծրագրված էր հունիսի 12–ին։ Բայց այն հետաձգվեց ադրբեջանական կողմի խնդրանքով։
Հավելենք, որ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը վերջին անգամ հանդիպել են Մոսկվայում, մայիսի 19–ին։ Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։