«Գազելը» կփոխարինվի ավտոբուսով. Երևանում հուլիսի 1-ից միանգամից 9 երթուղի կգործարկվի

Երևանի քաղաքապետարանը նշում է, որ առանձին երթուղիների ուղեգծեր փոփոխվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Երևանում հուլիսի 1-ից միանգամից 9 երթուղի կգործարկվի` «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները կփոխարինվեն ավտոբուսային երթուղիներով: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Հուլիսի 1-ից կգործարկվի միանգամից 9 երթուղի

№1 → №2 - Էրեբունի օդանավակայան - ՀԱԹ
№25 → №37 - «Էլեկտրոն» գործ․ - Էրեբունու Զ/Ծ
№28 → №40 - ՀԱԹ - Զեյթուն
№75ա → №75 - Էներգետիկների բանավան - Քաղաքային պանթ.
№114 → №25 - Զեյթուն - Պռոշյան ավան
№35 → №12 - Աէրացիա - Դավթաշեն
№50 → №50 - Ժամացույցի գործ. - Էրեբունու Զ/Ծ
№41 → №41 - Ավան - Էրեբունու Զ/Ծ
№19 և №29 → №36 - Գաջեգործների փ․ - Արագածի փ․
Նշվում է, որ առանձին երթուղիների ուղեգծեր փոփոխվել են: Երթուղիները կսպասարկվեն «ՄԱՆ», «Ժոնգթոնգ», «Հիգեր» և «Գազել Սիթի» շարժակազմերով: