Էդուարդ Սպերցյանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է «Կրասնոդարի» լավագույն խաղացող

Էդուարդ Սպերցյան. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի ավարտված առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 28 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդարի» լավագույն խաղացող ավարատված մրցաշրջանում։ Քվեարկությունն անցկացվել է ակումբի կայքում։ Հայ ֆուտբոլիստը երկրորդ տարին անընդմեջ է արժանանում «Կրասնոդարի» լավագույն խաղացողի կոչմանը երկրպագուների վարկածով, նշված է ակումբի կայքում։
Էդուարդ Սպերցյանը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 48,78 տոկոսը։
Ռուսաստանի ավարտված առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 28 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։
ՀՀ հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամուսնացել է
Ռուսաստանի գավաթի 13 խաղում Սպերցյանը խփել է 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Երկրորդ տեղը զբաղեցրած կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան ստացել է ձայների 19 տոկոսը։