ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյան ՀՀ–ում բանակցություններ կվարի

Ջասթին Ֆրիդման. Արխիվային լուսանկար
Բարձրաստիճան դիվանագետը մի շարք հանդիպումներ կունենա, այդ թվում՝ փորձագետների հետ՝ քննարկելու էներգետիկ ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության հնարավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հունիսի 26-27-ը Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարության՝ Միջազգային անվտանգության և չտարածման բյուրոյի ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատնից։
Նշվում է, որ այցի ընթացքում Ֆրիդմանը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Նա նաև կհանդիպի փորձագետների հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության հնարավորությունները Հայաստանի անվտանգ էներգետիկ ապագայի համար։