Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված Սամվել Պետրոսյանի եղբայրը. տեսանյութ

Պետրոսյանների ընտանիքը երեխային անվանակոչել են 44–օրյա պատերազմում զոհված եղբոր անունով։
Sputnik
Հունիսի 12–ին Պետրոսյանների ընտանիքում ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված Սամվել Պետրոսյանի եղբայրը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
20–ամյա Սամվել Պետրոսյանը 44–օրյա պատերազմին իր ստորաբաժանման մյուս տղաների հետ միասին հոկտեմբերի 19–ին տեղափոխվել է Իշխանաձոր, որտեղ էլ զոհվել է։ Այդ մասին ընտանիքի անդամներին տեղյակ չեն եղել։
Տղայի մարմինը ծնողներին փոխանցվել են 51 օր անց։
Ծնողները սկզբում հրաժարվել են կրկին երեխա ունենալու մտքից, բայց այսօր հասկանում են` ճիշտ էր երեխայի ծնունդը։ Նրանց համար Սամվելը վերածնվել է, և տունը նորից կյանքով է լցվել։