Երկու օր արևի երես կտեսնենք. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
«Հունիսի 27-29-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մինչև վաղը աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-29-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Հունիսի 25–ին կսահմանափակվի Հանրապետության հրապարակից Էրեբունի տանող փողոցների շարժը