ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Տեղեկությունը ահյտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ հունիսի 26-ից Վաշինգտոնում կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:
Նշենք, որ հունսի 22–ի կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների վաշինգտոնյան հանդիպումը նախապես ծրագրված էր հունիսի 12–ին։ Բայց այն հետաձգվեց ադրբեջանական կողմի խնդրանքով։
Հավելենք, որ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը վերջին անգամ հանդիպել են Մոսկվայում, մայիսի 19–ին։ Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։