ԱՄՆ Կանզաս նահանգի ներկայացուցիչները այցելել են ՊՆ զինվորական հոսպիտալ

ԱՄՆ Կանզաս նահանգի ներկայացուցիչները այցելել են ՊՆ զինվորական հոսպիտալ
Այցի ընթացքում ամփոփվել են ռազմական բժշկության ոլորտում համագործակցության ձեռքբերումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ԱՄՆ Կանզաս նահանգի ներկայացուցիչները ադյուտանտ գեներալ, գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորությամբ այցելել են ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Այցը կազմակերպվել էր Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում։
Պատվիրակությունը շրջել է հոսպիտալում, ծանոթացել հոսպիտալի հնարավորություններին, ինչպես նաև ծառայության կազմում գործող շարժական դաշտային հոսպիտալի կարողություններին ու դրա միջազգային գնահատման նախապատրաստական աշխատանքներին։
ԱՄՆ Կանզաս նահանգի ներկայացուցիչները այցելել են ՊՆ զինվորական հոսպիտալ
Այցի ընթացքում ամփոփվել են ռազմական բժշկության ոլորտում համագործակցության ձեռքբերումները, ընդգծվեցին գործընկերության հետագա ընդլայնման կարևորությունը և փոխգործակցության համար առավել հետաքրքրություն ներկայացնող ռազմական բժշկության ուղղությունները։
Հոսպիտալում բուժում ստացող զինծառայողների համար ելույթ է ունեցել ԱՄՆ ազգային գվարդիայի նվագախումբը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ի Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելին և Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վերներդին Հայաստան են ժամանել հունիսի 22-ին` Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում: Նրանք հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին։