Վորոնեժում Դիմիտրովի փողոցում գտնվող նավթաբազայում վառելիքի պահեստ է այրվում։ Այս մասին Telegram–ի իր ալիքում հայտնել է Վորոնեժի մարզպետ Ալեքսանդր Գուսևը։
«Վորոնեժում մարում են Դիմիտրովի փողոցում գտնվող նավթաբազայում վառելիքով ամբարում բռնկած հրդեհը։ Դեպքի վայրում ավելի քան 100 հրշեջ և 30 միավոր տեխնիկա է աշխատում», – նշել էնա։
Նախնական տվյալներով` զոհեր չկան։
Միջադեպի այլ մանրամասներ դեռ չեն հայտնում։