Տեղումները կհեռանան, ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Հիդրոօթերևութաբանները ներկայացրել են առաջիկա մի քանի օրվա եղանակային տեսությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 24-ի, 27-28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 24-26-ն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունիսի 27-28-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ կլինի քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավները «վերադարձել են» Հայաստանի ազգային պատկերասրահ