ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Կյանքից հեռացել է փաստաբան Արսեն Մկրտչյանը։ Նա հունիսի 6-ին վթարի էր ենթարկվել իր մոտոցիկլետով, ինչի հետևանքով լուրջ վնասվածքներ էր ստացել, գտնվում էր հիվանդանոցում։
Մկրտչյանին վիրահատել էին, անգամ հիվանդասենյակից «Ֆեյսբուքի» իր էջում պարբերաբար հայտնում էր, որ իր հետ ամեն ինչ լավ է և կամաց–կամաց կազդուրվում է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրա վիճակը գիշերը կտրուկ վատացել է, և բժիշկները չեն կարողացել փրկել կյանքը։
Նշենք, որ Արսեն Մկրտչյանը ժամանակին նաև գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանն էր։