Որքա՞ն է ավելացել եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը ՀՀ–ում. ՊԵԿ–ը ցուցանիշներ է հրապարակել

ՊԵԿ
Մայիսի ընթացքում իրականացվել է 55.3 մլն գործարք` 978.7 մլրդ դրամ արժեքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Այս տարվա մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 718 266, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 45 042-ով կամ 6.7%-ով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Մայիսի ընթացքում իրականացվել է 55.3 մլն գործարք` 978.7 մլրդ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 3.6 մլն գործարքով կամ 7.1%-ով, իսկ արժեքային` 186.2 մլրդ դրամով կամ 23.5%-ով»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ՀՀ ՊԵԿ–ի` 2022թ–ի դեկտեմբերի տվյալներով` ՀՀ–ում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 704 420, ինչը 44․949-ով կամ 6.8%-ով գերազանցում է 2021 թ. դեկտեմբերի ցուցանիշը։
ՀՀ–ում աշխատավարձերը շարունակում են աճել. Փաշինյանը խոսեց պատմական ռեկորդների մասին