Ճապոնիայի դեսպանը Կապանում երգել է «Հայի աչքեր» երգը

Առաջին անգամը չէ, որ Ճապոնիայի դեսպանը հայերեն է երգում։ Նա կատարել է նաև ՀՀ օրհներգը և «Երազի իմ երկիր հայրենի» երգը։
Sputnik
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին Կապանում երգել է Ռոբերտ Ամիրխանյանի «Հայի աչքեր» երգը։ Տեսանյութը հրապարակվել է Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման առաջին անգամ այցելել է Սյունիքի մարզ։ Դիվանագետը հետաքրքրվել է Սյունիքի սահմաններին տիրող ու մարզի բնակչության անվտանգային վիճակով։
Նշենք, որ առաջին անգամը չէ, որ Ճապոնիայի դեսպանը հայերեն է երգում։ Ավելի վաղ նա կատարել էր Հայաստանի Հանրապետության օրհներգը և «Երազի իմ երկիր հայրենի» երգը, ինչպես նաև նույն «Հայի աչքեր» երգը կատարել էր հեղինակ Ռոբերտ Ամիրխանյանի հետ։