Հունիսի 22-ին ԱՄՆ առափնյա պահպանությունը հայտնեց, որ Ատլանտյան օվկիանոսում` «Տիտանիկ» բեկորներից ոչ հեռու «Տիտան» բատիսկաֆը պայթել է։ Աղետի հետևանքով զոհվել է նավի ամբողջ անձնակազմը` 5 հոգի։
Մահացածների թվում են ընկերության գլխավոր տնօրեն Սթոքթոն Ռաշը, պակիստանցի գործածար Շահզադա Դավուդն ու որդին ՝ Սուլեյման Դավուդը, բրիտանացի միլիարդատեր և տիեզերական զբոսաշրջիկ Համիշ Հարդինգը, ստորջրյա հետազոտությունների ֆրանսիացի վետերան Պոլ-Անրի Նարժեոլեն։
«Տիտանի» հետ կապը կորել էր հունիսի 18-ին` սուզվելուց 1 ժամ 45 րոպե անց։ Բատիսկաֆը նախատեսված էր զբոսաշրջիկներին «Տիտանիկի» կործանման վայր հասցնելու համար։