Լուսանն «արևային լոգանք» է ընդունում Խոսրովի անտառում. տեսանյութ

Կատվազգիների ընտանիքի այս ներկայացուցիչն ապրում է անտառներում և անտառամերձ ժայռերում։
Sputnik
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոխցիկներն արձանագրել են լուսանի զբոսանքը։ Արգելոցի ֆեյսբուքյան էջում հրապարակված կարճ տեսանյութում երևում է, թե ինչպես է գիշատիչը հանգիստ զբոսնում անտառում, պառկում արևի տակ, խոտերի մեջ մի քանի վայրկյան թավալ տալիս ու շարունակում ճանապարհը։
Արգելոցի մասնագետները հիշեցնում են, որ լուսանը կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն է։ Ականջների ծայրերին ունի վեր ցցված վրձնաձև մազափունջ, իսկ այտերին՝ թավ այտամորուս:
Լուսանը բնակվում է անտառներում, անտառամերձ ժայռերում:
Գորշ արջն իր 2 քոթոթի հետ շրջում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. տեսանյութ