Կոտայքի մարզում Opel-ը ձորն է ընկել․ վարորդը մահացել է

Դեռևս անհայտ հանգամանքներում է մեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Կոտայքի մարզում` Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 123 կմ հատվածում, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։ Կա զոհ։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ մեքենան երթևեկելի գոտուց դուրս է եկել դեռևս անհայտ հանգամանքներում։
«Վթարի հետևանքով վիրավոր վարորդին ձորից մեծ դժվարությամբ դուրս են բերել պարեկները՝ քաղաքացիների օգնությամբ։ Սակայն վիրավորը գիտակցության չգալով` մահացել է»,–գրում է կայքը։
Լրատվամիջոցը նշում է, որ վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարզվում է մահացած վարորդի ինքնությունը։
Նոր հավելվածը կթեթևացնի վթարների ստեղծած խցանումները, կկրճատվի կեղծ պատահարների թվաքանակը